Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

ՈՒրուգվայը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին

ՈՒրուգվայը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին
16.04.2016 | 03:16

ՈՒրուգվայում Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը հանդիպել են ՈՒրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ: Հյուպատոսն ու Հայոց թեմի առաջնորդը հայ համայնքի անունից իրենց մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին շաբաթների արյունալի իրադարձությունների վերաբերյալ և հանգամանալից տեղեկություններ են փոխանցել նախարարին: Ռոդոլֆո Նին Նովոան ասել է, որ ՈՒրուգվայը ուշադրությամբ հետևում է դեպքերի զարգացմանը, պահպանելով զգուշավոր և հավասարակշռված դիրքորոշում՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ անդամ: Հյուպատոսն ու Հայոց թեմի առաջնորդը հանդիպել են նաև ՈՒրուգվայում ՌԴ դեսպանի և Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուի հետ:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ